Լիբիայում Հորդանանի դեսպան Ֆավազ ալ-Իտանը այսօր առավոտյան անհայտ մարդկանց կողմից առևանգվել է լիբիական մայրաքաղաք Տրիպոլիում:
Գրոհայինները երկու մեքենաներով կտրել էն դեսպանի մեքենայի ճանապարհը, այնուհետև զենքի սպառնալիքի տակ տարել նրան անհայտ ուղղությամբ:
Հարձակման ժամանակ հրազենից վնասվածքներ է ստացել ավտոմեքենայի վարորդը: Այժմ նա գտնվում է հիվանդանոցում:
Լրատվամիջոցների տվյալներով, առևանգողներն արդեն զանգահարել են դեսպանի կնոջը և հաստատել, որ դիվանագետը չի տուժել:
Սակայն Առևանգման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն, հայտնում է BBC-ին: