Հայկական ժամանակ. Շմայիսի պահվածքը ցնցել է նույնիսկ հանրապետականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի և “”Ժառանգության”” պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի երեկվա ջերմագին ողջույնը ցնցեց անգամ ՀՀԿ–ական պատգամավորներին։ “”Արմենից չէի սպասում””,– ասաց նրանցից մեկը։Արմեն Մարտիրոսյանը կանգնած էր մի խումբ պատգամավորների հետ, երբ մոտեցավ Շմայսը. այս երկու պատգամավորները, որ անցյալ շաբաթ ԱԺ նիստերի դահլիճում իրար “”հայվան”” անվանեցին, որից հետո Շմայսը սեռական բնույթի հայհոյանքներ տվեց, երեկ իրար ձեռքով բարևեցին, Մարտիրոսյանը լայն ժպիտը դեմքին Շմայսին հարցրեց՝ ո՞նց ես, Շմայսն էլ, լայն ժպիտը դեմքին, պատասխանեց՝ լավ եմ, դու ո՞նց ես։ Հետաքրքիր է, որ նույն Արմեն Մարտիրոսյանը տևական ժամանակ է “”ՀԺ”” թղթակիցներին չի բարևում և նրանց հետ չի խոսում այն պատճառով, որ իրեն տհաճ նյութ է տպագրվել մեր թերթում։ Իսկ Շմայսին շատ ջերմ ողջունեց իրեն հրապարակայնորեն հայհոյելուց հետո։ Երեկ, երբ “”Ժառանգության”” պատգամավոր Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ նորմա՞լ է, որ Շմայսի այդ պահվածքից հետո Արմենը նրան այդպես բարևեց, պատգամավորը պատասխանեց. “”Արմենի հետ պարզեք, ես տղամարդկային հարաբերությունների գիտակ չեմ””։  




Լրահոս