Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատում է ՊՆ Ռազմական ոստիկանության պաշտոնյայի ձերբակալությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձ՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով վերջինիս դատարան ներկայացնելու համար:

Քիչ առաջ հայտնել էինք, որ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ՀՀ ՊՆ Երևան քաղաքի ռազմական ոստիկանության պետի տեղակալին:

Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նրան ձերբակալել են, այն բանի համար, որ վերջինս փորձել է միջամտել զորակոչիկին, ինչ-որ շահագրգռվածությունից ելնելով խուսափել զինվորակամ ծառայությունից:

Քնար Մանուկյան




Լրահոս