ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը Ուկրաինայի հարցում կայուն բանակցային կարգավորման հասնելն է։
«Այսօր պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել է Մերձավոր Արևելքում կայունության ամրապնդման և Իրանի կողմից միջուկային զենքի մշակման կամ ստացման կանխարգելման հարցերը», – ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի վերաբերյալ պետքարտուղարը շեշտել է, որ նախագահ Թրամփի առաջնահերթությունը մնում է պատերազմի ավարտը՝ կայուն, բանակցային կարգավորման միջոցով», – նշվում է փաստաթղթում։




























