ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ցանկացած բանկում այսօր հերթ է: Եթե փոքր գործ եմ ունենում, ստիպված եմ լինում ժամերով հերթ կանգնել: Էլ ինչո՞ւ են բանկերն այդքան շատ Հայաստանում, եթե միեւնույնն է, անթիվ հերթեր են գոյանում:

Կարինե Զաքարյան, 38 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. Բանկերում հերթերի կապակցությամբ կարելի է միայն նշել, որ ներկայումս բանկերը մատուցում են մի շարք ծառայություններ, որոնք հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել հաճախորդի` բանկ այցելելու անհրաժեշտությունը: Այսպես` որոշ բանկերի կողմից մատուցվում է on-line banking ծառայություն, որի միջոցով հնարավոր է ինտերնետով կատարել փոխանցումներ, արտարժութային անկանխիկ փոխարկումներ, վճարել կոմունալ ծառայությունների համար, հաշվից ստանալ քաղվածքներ եւ այլն: Հերթերից խուսափելու համար հաճախորդին խորհուրդ կտանք դիմել իրեն սպասարկող բանկին` համանման ծառայություններին ծանոթանալու համար:   

Ֆինանսական համակարգի հաշտարարի  
գրասենյակի պահանջներն ընդունող եւ քննող
խմբի ղեկավար Հրանուշ Աղայան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համացանցն, իհարկե, հետզհետե ավելի ու ավելի հիմնավոր տեղ է զբաղեցնում մարդկանց կյանքում: Այլ հարց է, որ on-line banking եղանակով  գործարքներ իրականացնելու հնարավորություն բնակչության փոքր մասն ունի: Այսինքն` հուսալ, թե համացանցը կթեթեւացնի հերթերը, սխալ է: Ակնհայտորեն բանկերը չեն ձգտում ավելացնել աշխատակիցների թիվը, ինչն էլ նման հերթերի պատճառ է դառնում:




Լրահոս