Armenian text to speach

Սկսում ենք նաև տուգանել պոտենցիալ խախտողներին․ Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։

«Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», – նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ արդեն փոփոխվել է ապրիլի 10-ի N13-93 որոշումը, որով հսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերապատրաստումներից անմիջապես հետո կսկսվի նաև տուգանքների կիրառման գործընթացը: «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև տուգանել պոտենցիալ խախտողներին», – ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ապրիլյան որոշման փոփոխությամբ տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։




Լրահոս