Հրապարակ. Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո Գալուստ Սահակյանի դիրքերը թուլացե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից հետո ոմանց դիրքերը թուլացել են ՀՀԿ-ում, հատկապես նրանց, ովքեր համարվել են նրա թիմից»,- գրում է “”Հրապարակ””-ը և հավելում. “”Օրինակ, Գալուստ Սահակյանինը: “”Ես համագործակցել եմ և Արթուր Բաղդասարյանի հետ, և դրանից հետո բոլոր Աժ նախագահների հետ, որովհետև մեր աշխատանքի բնույթն է այդպիսին, ոչ թե որևէ անձի նկատմամբ վերաբերմունքով եմ առաջնորդվում””,- ասել է Սահակյանը: Իսկ Սամվել Նիկոյանը կվստահի՞ իրեն նույնքան, որքան Հ. Աբրահամյանն էր վստահում. “”Իմ լիազորությունների շրջանակը որևէ նախագահի վստահելու խնդիր չունի, որովհետև նախագահն իր լիազորությունների շրջանակն ունի, խմբակցության ղեկավարը՝ իր””: 




Լրահոս