Երբ չնչին և աննշան հարցերի շուրջ վեճերը, որոնք հաշտ լուծում են պահանջում, երբեմն այլ շրջադարձ կարող են ունենալ, ամենաանսպասելի լուծումը, որ կարող ենք պատկերացնել, օրենքով գողի միջամտությունն է:
Պատմությունը, որն այսօր կներկայացնենք Ձեր դատին, առաջին հայացքից զարմանք է հարուցում, սակայն այն իրականություն է:
Նախկին կոմունիստ, 40 տարվա կռունկավար 62-ամյա Օլյա Սողոմոնյանը Armlur.am-ին է դիմել շատ անհավանական և անսպասելի խնդրով:
2013 թվականին Օլյա Սողոմոնյանը պարտքով գումար է տրամադրել Աշոտ Գրիգորյանին, ինչը մաս-մաս մարելու համար վերջինս իր պլաստիկ քարտը և դրա գաղտնաբառը տրամադրել է Սողոմոնյանին:
Սակայն, բանը հասել է դիվան բաշուն….
Սողոմոնյանն Armlur.am-ին պատմեց, որ այս ամենից բացի՝ Աշոտն իրեն սպառնացել է օրենքով գողով: Այսինքն` եթե Օլյան չընդունի, որ վերցրել է իր 20 հազար դրամը, ինքը կդիմի իր քավոր օրենքով գողին ու Օլյայի հարցերը լուծել կտա:
Իսկ Աշոտը մեզ հետ զրույցում ամբողջությամբ հերքեց Սողոմոնյանի ինֆորմացիան` նշելով, որ ինքը առաջարկել է գնալ բանկ, տեսնել անգամ բանկի կառավարչին և ապացուցել իր ճիշտը: Թե ով է ճիշտ, ով սխալ, ցույց կտա ժամանակը:
Ողջ Չարենցավանում հարգված Օլյա Սողոմոնյանի համար կարևոր է մի բան՝ իր բարի համբավն անիմաստ միջադեպի պատճառով չստորացվի: Օլյայի պահանջը մեկն է, որ Աշոտն իր հետ գնա բանկ և պահանջի դեկտեմբերի փաստաթղթերը, եթե, իհարկե, վստահ է իր մեղադրանքներում` հնչեցված Օլյայի հասցեին:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան