Ոստիկանության ծառայողները “”Զվարթնոց”” օդանավակայանի վճարովի ավտոկանգառից նախօրեին թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի 52-ամյա վարորդին` իր “”ԳԱԶ”” մակնիշի ավտոմեքենայով: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ավտոմեքենայի փոխանցման տուփի բռնակի կողքից հայտնաբերվել է 9,6 գ կանեփանման զանգված: Տաքսու վարորդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, պատրաստել է իր օգտագործման համար: Ըստ աղբյուրի, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Տաքսու վարորդի մեքենայում կանեփանման զանգված են գտել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ