ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, ուշ գիշերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում ունեցան:
Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած մտքերը արժանացան բուռն ծափահարությունների, մասնավորապես` երբ Ալիևը ավարտեց իր հիմնական ելույթը հետևյալ խոսքերով.
«Ես համոզված եմ որ Հայաստանը և Ադրբեջանը կգտնեն քաջություն և պատասխանատվություն հաշտվելու , ժողովուրդներն էլ կհաշտվեն : Մենք կշրջենք հակամարտության և արյունահեղության էջը և պայծառ, ապահով ապագա կկապահովենք մեր երեխանների համար: Շատ երջանիկ եմ քանի , որ այսօր մենք գրում ենք մի նոր և հրաշալի պատմության էջ: Պարոն նախագահ կրկին շնորհակալություն այն ամենի համար ինչ անում եք մեր և մեր տարածաշրջանի համար և ամբողջ աշխարհի համար»:
Բուռն ծափահարություններ հնչեցին նաև այն ժամանակ երբ Ալիևը ասաց, որ առաջարկում է, որ նա և Նիկոլ Փաշինյանը պայմանավորվեն և դիմում ուղարկեն, Թրամփին Նոբելյան մրցանակին առաջադրելու համար:
Ի հակադրություն Ալիևի մտքերի բուռն արձագանքների , Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերը մեծամասամբ մնացին անարձագանք ներկաների կողմից:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը,ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին հռչակագիրը, որը ըստ Թրամփի վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։
Անի Վարդանյան





























