«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` կիրակի օրը թալանել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի տեղակալ Արմեն Դանիելյանին պատկանող «Սենատոր» սուպերմարկետը: Այն գտնվում է Երեւանի Էրեբունի վարչական շրջանում` Դիմիտրով փողոցում, որը դեկտեմբերի 4-ի կեսգիշերային կողոպուտից հետո փակ էր: Ավելին, առավոտյան` ժամը 09:45-ի սահմաններում, ոստիկանությունը քննություն էր կատարում: Լուրը փորձեցինք ճշտել սուպերմարկետի սեփականատեր Արմեն Դանիելյանից: Վերջինս «Սենատոր»-ից կատարված գողության փաստը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց: Միայն ասաց, որ ինքը խանութ չունի. «Բացարձակ սուտ է, ու ես խանութ չունեմ… Եւ այն, ինչ ինձ պատկանում է, իմ հայտարարագրում գրված է: Իմ հայտարարագիրը հրապարակման ենթակա է, եւ կարող եք այն բացել ու նայել, ցտեսություն»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ