Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել էր, որ կայքի տեղեկությունների համաձայն՝ Տավուշում ձերբակալություններ են։
Armlur.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է մոտ 15 անձ։ Նրանց տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։
Այժմ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին՝ նշելով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 15 անձ, այդ թվում՝ ՀՀ ՆԳՆ Տավուշի հաշվառման-քննական բաժնի պետը։
Քրեական վարույթն առնչվում է բազմաթիվ քաղաքացիների կողմից կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու՝ առերևույթ հանցագործության դեպքերին։
Քնար Մանուկյան





























