«Բարսելոնայի» մարզչի հիմնական թեկնածուները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարսելոնայի» մարզիչ Խերարդո Մարտինոն, ըստ մրցաշրջանի տվյալների, կարող է  լքել թիմը:

«Sport-express»-ը ներկայացրել է մարզիչի  հիմնական թեկնածուներին:

 

Յուրգեն Կլոպ

կլոպ

Թիմը գլխավորելու հիմնական թեկնածուներից մեկը Դորտմունդի «Բորուսիայի» մարզիչ Յուրգեն Կլոպն է:

Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ առաջնային բանակցությունները տարվում են հենց Կլոպի հետ: Մամուլում նույնիսկ հայտնվել էր մի հեռախոսային ձայնագրություն, ըստ որի՝ ակումբի աշխատակիցներից մեկը հայտնել էր, թե բանակցություններն արդեն ավարտվել են, Կլոպն էլ ակումբ կգա ոչ թե միայնակ, այլ նույնիսկ Մարկո Ռոյսի հետ:

Հիշեցնենք, որ դորտմունդյան թիմում խաղում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Խոսեպ Գվարդիոլա

գվարդիոլա

Շատերը սկսել են հիշել Գվարդիոլային: Նրան ուշադրություն են դարձնում նաև մասնագետները, իսկ ամբողջ քաղաքը, կարծես թե, գոռում է «Գվարդիոլա՛, վերադարձի՛ր»:

Սակայն դժվար է պատկերացնել, թե ինչը կստիպի վերադառնալ արդեն հաջողությունների հասած մարզչին: Սակայն մի տարբերակ կա, ըստ որի՝ Գվարդիոլան արդեն հոգնել է «Բավարիայից» և կվերադառնա` պաշտպանելու իր հին սաներին:

Վիսենտե Դել Բոսկե

visente

 

Շատ է  խոսվում նաև Դել Բոսկեի թեկնածության մասին, սակայն մի փաստ ակնհայտ է: Դել Բոսկեն ակնհայտ համակրանք ունի «Ռեալի» հանդեպ:




Լրահոս