Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում առանձին համազորային բանակի զինծառայողների հերթական խումբ է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու «Լեռնային կոմանդոս» դասընթացին: Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, թե պետք է յուրացվեն մարտի վարման ժամանակակից մեթոդները օրվա ցանկացած ժամի եւ տարբեր պայմաններում, ինչպես նաեւ ուսումնասիրեն նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները: Նշվում է, թե անցկացվող դասընթացի հիմնական նպատակը ստորաբաժանումների մարտական հմտությունների և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է։





























