Դեկտեմբերի 7-ին, ժամը 20.00-ին, Նյու-Յորք-Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու, որը 2010 թ. մարտի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:***Դեկտեմբերի 8-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 37-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 30-ից ՌԴ Օրենբուրգ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:***Դեկտեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները “Զվարթնոց” օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 33-ամյա մի տղամարդու , որը հուլիսի 27-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով:
Խարդախության, ծեծի եվ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ