Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 5-ին, ժամը 12։55-ինահազանգ է ստացվել, որ Կարմիր Աղեկ գյուղի դաշտամիջյան հատվածում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարմիր Աղեկ գյուղին հարակից «Բեն» դաշտավայրում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 13։50-ին։
Այրվել է ավտոմեքենան։


























































































