Իրանը ՄԱԿ-ից պահանջել է պաշտպանել իրեն ԱՄՆ-ից։ Նամակ ստացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ՄԱԿ ԱԽ նախագահ Վիտալի Չուրկինը եւ ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի նախագահ Նասիր Աբդուլազիզ Ալ-Նասերը։ Նամակում նշված է. “Մեր կառավարությունն ընդգծում է, որ ԱՄՆ-ի կառավարության թշնամական ակտ է՝ ուղղված Իրանի դեմ, ինչպես նաեւ միջազգային իրավունքի, այդ թվում՝ նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական սկզբունքների խախտում։ Իրանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային ինքնիշխանության պաշտպանության համար”։
Իրանը դիմել է ՄԱԿ-ին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ