Մարդու իրավունքները զինված ուժերում թեմայով դասախոսություն-քննարկումներ ՊՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին  ՀՀ ՊՆ -ից հայտնում են, որ 2011թ. սկզբին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն էր թարգմանվել Զինված ուժերի ժողովրդական վերահսկողության ժնևյան կենտրոնի կողմից պատրաստված “Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին” ձեռնարկը: Այդ ձեռնարկի հիման վրա ՀՀ զինված ուժերի ուսումնական ծրագրերում ներդրվելու է “Մարդու իրավունքները զինված ուժերում” դասընթաց: Որպես այդ դասընթացի նախապատրաստական փուլ` ՀՀ պաշտպանության նախարարություն-ԵԱՀԿ երևանյան գրասենյակ-քաղաքացիական հասարակություն եռակողմ արդյունավետ համագործակցության շրջանակում ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի բոլոր զորամիավորումներում, ռազմական ոստիկանությունում և ռազմաուսումնական հաստատություններում անցկացվում են “Մարդու իրավունքները զինված ուժերում” թեմայով դասախոսություն-քննարկումներ: Քննարկումներն անցկացնում են “Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն” հասարակական կազմակերպության փորձագետները, իսկ ծրագիրը ֆինանսավորվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից: Դեկտեմբերի 8-ին դասախոսություն-քննարկում տեղի ունեցավ Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում, որին ներկա էին նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: 




Լրահոս