Եվրահանձնաժողովը ուսումնասիրում է Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու, ինչպես նաև այդ երկրի հետ վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիփերը։
«Քննարկումների ընթացքում քննարկվել են նաև այլ տարբերակներ՝ պատժամիջոցներից մինչև անվիզա ռեժիմի կասեցում և այլ միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշվել է, մենք ամբողջությամբ իջեցրել ենք մեր քաղաքական շփումների մակարդակը, դադարեցրել ենք Վրաստանի իշխանություններին տրամադրվող ֆինանսական օգնությունը և մեծացրել ենք քաղաքացիական հասարակությանը տրամադրվող մեր աջակցությունը», – ասել է նա։





























