ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը խստացնում է պահանջները էլեկտրոնային փոխանցումների միջոցով վճարումների ուղղությամբ, մասնավորապես` արգելում է նման փոխանցումները քաղաքացիների միջև, հայտնում է banki.ru-ն:
Օրենքը նախատեսում է նաև որոշ անձանց իդենտիֆիկացման հեշտացումը: Խոսքը գնում է այն ձեռնարկությունների հաճախորդների մասին, որոնց վրա տարածվում է փողերի լվացման դեմ ուղղված օրենքը:
Նման քաղաքացիների համար բավարար կլինի հեռախոսով կամ Ինտերնետով տրամադրել անձնագրային և ալյ տվյալներ: Հեշտացված ինդենտիֆիկացումը հնարավոր է էլեկտրոնային ստորագրության հիման վրա:
Անանուն փոխանցումների գումարը չի գերազանցի օրական 15 հազար ռուբլին և ամսական` 40 հազարը:
Հեշտացված իդենտիֆիկացման դեպքում քաղաքացիների համար այդ գումարները կկազմեն օրական 60 հազար, և ամսական 200 հազար ռուբլի: Ֆիզիկակական անձանց միջև նման փոխանցումներն արգելվում են: