«Պորշ Կայեն»-ը գլորվել է ձորը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 18-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նուբարաշեն 9-րդ փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Պորշ Կայեն» մակնիշի 88 AV 868 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:

Դեպքի վայրում տուժածներ չեն հայտնաբերվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

IMG_1421-8140-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_1340-8126-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_1314-8120-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng




Լրահոս