Այս տարվա փետրվարի 5-ին Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ էին ձերբակալվել ու կալանքի էին տարվել։ Նրանց մեջ էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։
Արամ Դրաստամատի Գյուլզադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնն ու հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն և պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, քաղաքացու օգտին գործողություն կատարելը կազմակերպելու նպատակով ստացել է խոշոր չափերով կաշառք։
Գործը Հակակոռունցիոն դատարանում է։ Արդյունքում գյուլզադյանը ընդամեենը 2ամիս մնաց կալանքի տակ եւ այս տարվա մայիսի 21-ին դատարանը նրան կալանքից ազատել է եւ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունն ու 5միլիոն գրավը ։Նկատենք,որ Գյուլզադյանը մինչ օրս ազատման դիմում չի գրել եւ չի ազատվել Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ղեկավարի պաշտոնից ։խոսակցություններ կան ամեն ինչ անում է հին պաշտոնին վերադառնալու համար։























