Այս պահին մի շարք քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Ազգային Ժողովի դիմաց։ Քաղաքացիներն իրենց «Յո՞ երթաս» բողոքի ակցիան շարունակելու են ԱԱԾ-ի դիմաց։
«Զայրացած լինելով ՀՀ իշխանությունների կողմից, Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ չդադարող ոտնձգություններով, Եկեղեցու սպասավորների՝ հատկապես՝ երկու Սրբազան Արքեպիսկոպոսների ապօրինի հետապնդումներով և, ընդհանրապես, իրագործվող ազգակործան քաղաքականությամբ, բայց նաև վիրավորված լինելով ժողովրդի և քաղաքական գործիչների անգործությամբ՝ մենք փոքր ակցիա ենք կազմակերպում Միքայել Սրբազանի ապօրինի դատավարության վերջին նիստի օրը՝ սեպտեմբերի 22-ին ժամը 13:30 Ազգային Ժողովի մոտ։ Այնուհետև փոքր երթով շարժվելու ենք ԱԺ-ից դեպի ԱԱԾ շենք, որտեղ ժամը 15:00 կկայանա ակցիայի երկրորդ մասը»,- հայտարարել էին «Յո՞ երթաս» բողոքի ակցիայի մասնակիցները։
Նանիկ Աղասյան, Հոսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․






























