ՎԱՏ ԵՆՔ ԵՂԵ՞Լ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցելու համար խորհրդարան եկած ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նաեւ սրամտեց. «Հունվարից հետո բոլոր ճանապարհները տանում են դեպի շտաբ»: «Ժողովուրդ»-ի հարցին` «ինչպե՞ս եք գնահատում Նիկոյանի նախընտրական ելույթի մասնավորապես այն հատվածը, որտեղ նա տարբեր գծեր դրեց իր եւ Ձեր աշխատանքի միջեւ», Աբրահամյանը պատասխանեց. «Դե հիմա յուրաքանչյուր նախագահ իր աշխատաոճն ունի, եւ չեմ էլ կարծում, որ պարոն Նիկոյանն ինչ-որ սխալ աշխատաոճ կընտրի: Ինքը շատ նորմալ կաշխատի, փորձը կա, եւ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր քայլ կբխի ԱԺ արդյունավետ աշխատանքից: Իսկ լրագրողների մուտքը միշտ էլ եղել է բաց, եւ կարծում եմ` մենք լրագրողների հետ վատ չենք աշխատել»:




Լրահոս