Ռուսաստանի 2011 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստի որոշման համար կազմակերպված հարցման առաջին շաբաթը սենսացիոն արդյունքներ ունի, քանի որ Հայաստանի ազգային հավաքականի եւ «Կրասնոդար»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանն առայժմ զբաղեցնում է 1-ին տեղը: Sovsport.ru-ն նշում է. «Մեր անցկացրած քվեարկությունների ժամանակ երբեք նման դեպք չէր գրանցվել, երբ ֆուտբոլիստը, ում թիմն առաջնությունում գրավել է 9-րդ տեղը, լինի առաջատար: Յուրա Մովսիսյանը հիանալի մրցաշրջան անցկացրեց, իսկ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում մեր հավաքականի պաշտպանների համար բարդություններ ստեղծեց»: Քվեարկության առաջին շաբաթից հետո լավագույն հնգյակում հայտնվել են հետեւյալ ֆուտբոլիստները. Յուրա Մովսիսյան` «Կրասնոդար», Անդրեյ Վորոնին` «Դինամո», Սեյդու Դումբիա` «ԲԿՄԱ», Միգել Դաննի` «Զենիթ», Դմիտրի Կոմբարով` «Սպարտակ»: Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 27-ին:
ՍԵՆՍԱՑԻՈՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ