Ապրիլի 21-ին, ժամը 17.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 2-րդ փակուղու թիվ 11/1 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, ներսում գտնվում է 3-ամյա երեխա. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանը գտնվում է Ծերենցի փողոցի թիվ 11/1 շենքում:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել Ռ. Ս.-ի դին (ծնվ. 1952թ): Ներսում է եղել Դ. Ս.-ը (ծնվ. 2011թ.):