Նախկին վարչապետը հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի` դիվանագիտական աշխատանքի անցնելու լուրը ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր դեռեւս ապրիլի 13-ին: Ըստ այդմ, Տ. Սարգսյանը նշանակվելու է Բելգիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան: Սակայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Տ. Սարգսյանն այժմ «փնտրտուքի» մեջ է: Նա դեռեւս վերջնական որոշում չունի, եւ զբաղված է Բրյուսելի ու Մոսկվայի միջեւ առավել բարենպաստ տարբերակի ընտրությամբ, որպեսզի չկրկնի վարչապետության ժամանակ թույլ տված սխալները, երբ հայտարարություններ էր անում մե՛կ ԵՄ-ի, մե՛կ ՄՄ-ի օգտին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, նախկին վարչապետը կարծես թե հակված է ՌԴ-ում ՀՀ դեսպան աշխատելուն` հաշվի առնելով ՄՄ-ին անդամակցելու հեռանկարը: Բացի այդ, հիշեցնենք, որ Սարգսյանը մտերիմ հարաբերություններ ունի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ, ով վերջերս շնորհակալական նամակ էր հղել նրան: Ի վերջո, Տ. Սարգսյանը ՌԴ-ում ապրել է ավելի քան 8 տարի»:

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:      


 




Լրահոս