Պապ Լեոն XIV-ը քննադատել է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում՝ նշելով. «Բռնությամբ չենք հաղթում, պետք է փնտրել երկխոսություն»։
Նա ասել է, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանել խաղաղությունը, սակայն այս դեպքում ամերիկյան նավերի տեղաշարժը Վենեսուելայի ափերի մոտ միայն մեծացնում է լարվածությունը։
Վերջին շաբաթներին Թրամփի վարչակազմը սկսել է ռազմական գործողություններ տարածաշրջանում՝ մեղադրելով մի շարք նավերի թմրանյութերի մաքսանենգության մեջ, ինչի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։
Վենեսուելայի առաջնորդ Մադուրոն ԱՄՆ-ին մեղադրել է «ռեժիմի փոփոխության» փորձի մեջ՝ նավթային շահերի համար։
Պապը նաև քննադատել է ներգաղթյալների նկատմամբ խստացած քաղաքականությունը՝ հիշեցնելով, որ «Հիսուսը կոչ է անում օտարին ընդունել ու չմերժել»։





























