Այս պահին Մերձավանի բնակիչները կրկին հավաքվել են գյուղում՝ պահանջելու, որ Ախտոյանները չվերադառնան համայնք։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի գիշերը Մերձավանում դաժանաբար սպանվեց համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Սպանությունից հետո Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի ընտանիքը և սպանության գործով անցնող մեղադրյալների հարազատները համայնքում չեն բնակվում, ավելին, դեմքից անցել է մեկուկես ամիս, սակայն իրավապահ մարմինները դեռ Մերձավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում։
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































