Երևանում՝ ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվում է ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS ֆորում FinnoWay Armenia 2025-ը։
Ֆորումի մասն էր կազմում Հայաստանում առաջնային դիրքեր գրավող Telcell ընկերությունը։
Լիանա Հունանյան Telcell ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալը ArmLur.am-ի հետ զրույցում խոսել է ֆորումի և դրանում ընկերության մասնակցության կարևորության մասին։
«Սա մի հարթակ է, որը հնարավորություն է մեզ տալիս կիսվել մեր նոր ձեռքբերումներով, ներկայացնել մեր նոր պրոդուկտները, իսկ մենք միշտ աշխատում ենք այապիսի միջոցառումներին նոր արտադրանքով ներկայանալ, որպիսի ունենանք մեր ասելիքը»,- նշում է Հունանյանը։
Ընկերությունը ներդրել է նաև ակնթարթային QR։
Ակնթարթային QR-ը ունի ևս մեկ առավելություն, այն ինչպես քարտը պարտադիր չէ միշտ ձեզ մոտ պահել, քանի որ դրամապանակը հենց մեր հեռախոսում է։
Ինչպես աշխարհի առաջատար ընկերությունները, այնպես էլ Telcell-ը փորձելու է կիրառել արհեստական բանականության մեթոդները և դառնալ էլ ավելի մրցակցային։
«Փորձում ենք այս պահին ինտերակտիվ ներդրումներ անել TelCell ընկերությունում և սկսել ենք հաճախորդների սպասարկման կենտրոնից։ Փորձելու ենք թվայնացնել, որ ստանդարտ զանգերին պատասխանի արհեստական բանականությունը»,- պատմում է Հունանյանը։
Հունանյանը նշում է , որ խնդիրներ ամեն դեպքում կան, որոնք կապված են հայերեն խոսող արհեստական բանականության հետ, սակայն դրանք ժամանակի ընթացքում լուծելի են։
«Պետք է սովորեցնել և կրթել ԱԲ-ին։ Եթե սպասենք, որ այն բոլոր ոլորտներում զարգանա հետո մենք սկսենք այն օգտագործել, ապա երկար կսպասենք»,- ասում է Telcell ընկերության Գլխավոր տնօրենի տեղակալը։
Telcell ընկերությունը կողմ լինելով նորարարություններին նաորդ տարվանից ինկասացիոն ծառայությունները սկսել է իրականացնել էլետրոմոբիլներով, որոնք և՛ հարմար են, և՛ արդյունավետ։
Հարկ է նշել, որ Օգոստոսին տեղի ունեցան «Փողերի լվացման եվ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որից հետո դրամական փոխանցումը ուղարկող ֆինանսական հաստատությունը կամ անհատը պետք է անցնի նույնականացում։ TelCell ընկերության գործադիր տնօրենի տեղակալի խոսքով գործընթացը ժամանակատար է, բայց ոչ անհնար։
Էմմա Միքայելյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․

























































































