Այս պահին ընթանում է Ազգային ժողովի հերթական նիստը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը իր ելույթում նշել է․
«Թույլ տվեք արձանագրել, որ վերջին հարյուրամյակների ընթացքում մենք մշտապես ապրել ենք լավագույն ապագայի սպասումով։ Երկարաժամկետ պլանում մենք երազել ենք անկախության մասին, իսկ կարճաժամկետում՝ ակնկալել մեզ իշխող կայսրությունների բարեհաճությունը։ Վերջին երեք տասնամյակում դրան ավելացել է նաև խաղաղության սպասումը։
Եվ այսօր երջանկությամբ եմ արձանագրում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում։ Այսուհետ մեր ապագան կախված է միայն մեզնից՝ մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից։
Հետևաբար, ապագան արդեն այսօր է, և հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները։ Այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում․





























