Armenian text to speach

Դավիթ Բեկ փողոցում հրդեհ է բռնկվել «Dodge» մակնիշի ավտոմեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի թիվ 95 հասցեի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ կժամաներ Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ «Dodge» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են վարորդը, քաղաքացիները և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սարգիս Գրիգորյանը ու Ռուստամ Խալաթյանը։

Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունները և դեպքի հանգամանքները։




Լրահոս