Սյունիքի եւ Արարատի մարզպետները կառավարությունում տեղ կունենան․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության հերթական ԳՄ նիստը տեղի կունենա շաբաթ օրը, որովհետեւ ապրիլի 24-ին Եղեռնի հուշահամալիր այցելելուց, զոհերի հիշատակը հարգելուց հետո Սերժ Սարգսյանը մեկնելու է Չեխիա:

Նա մասնակցելու է Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին, որի հրավերը նա ստացել էր այս տարի հունվարին Չեխիա կատարած այցի ժամանակ, երբ այդ երկրի նախագահ Միլոշ Զեմանը, արտաբերելով «ցեղասպանություն» տերմինը` տեղեկացրեց, որ ապրիլի 24-ին Պրահայում տեղի է ունենալու Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցելու է նաեւ Ս. Սարգսյանը:

Ինչ վերաբերում է շաբաթ օրը տեղի ունենալիք ԳՄ-ին, ապա այդ օրն արդեն հայտնի կլինի, թե ով է դառնալու ԱԺ նախագահը, ինչպիսին է լինելու ապագա կառավարության հիմնական կազմը: Ի դեպ, մեր աղբյուրների տեղեկացմամբ, ըստ ամենայնի կառավարությունում տեղ կունենան  նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը եւ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս