Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հնարավոր է լուրածվի․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունում փոփոխություններ են սպասվում ոչ միայն կադրերի, այլև կառուցվածքային իմաստով։ Մասնավորապես, ծրագրվում է լուծարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, որի աշխատանքի բաժինը, ամենայն հավանականությամբ, կընդգրկվի էկոնոմիկայի նախարարության, իսկ սոցիալական մասը՝ առողջապահության նախարարության կազմում:

Փաստորեն, Արտեմ Ասատրյանին ազատելու հարցը մեխանիկորեն կլուծվի։ Բացի այդ, իշխանությունը քննարկում է էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախարարությունների միավորումը մեկ նախարարության կազմում։

Մեկ այլ նախագծով նախատեսվում է մշակույթը միավորել սպորտի ու երիտասարդության հետ՝ ինչպես նախկինում էր, իսկ սփյուռքի նախարարությունն ընդգրկել արտաքին գործերի նախարարությունում՝ վարչության տեսքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս