ArmLur.am-ը օրերս գրել էր, որ Ռուզաննա Խուդավերդյանը նշանակվել է «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։
Նշենք, որ Ռուզաննա Խուդավերդյանը Գլխավոր դատախազությունում ապօրինի գույքի բռնագանձման գործով դատախազ էր և նրա վարույթում էր քննվում Տարոն Մարգարյանի, Սեյրան Օհանյանի ապօրինի գույքի բռնագանձման գործերը, սակայն վերջինս ազատվեց դատախազի պաշտոնից և նոր պաշտոն ստացավ ՀՀ արդարադատության նախարարությունում:
Սա առաջին դեպքը չէ, որ Գլխավոր դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչության աշխատակիցները ազատվում են պաշտոնից դատախազությունում և գործունեություն են սկսում արդարադատության նախարարությունում:
ArmLur.am-ը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ զրուցել է կադրերի արտահոսքի մասին։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































