Armenian text to speach

Մադուրոն և նրա կինը Վենեսուելայից դուրս են բերվել ուղղաթիռով. Թրամփ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացահայտել է Վենեսուելայի գերի վերցված առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի տեղափոխման մանրամասները: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ նրանք կտեղափոխվեն Նյու Յորք՝ մեղադրանքների առաջադրման համար։

«Նրանք Նյու Յորքի ճանապարհին են: Ինչպես գիտեք, նրանց մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում: Սկզբում նրանց կտեղափոխեն նավ: Նրանց դուրս են բերել ուղղաթիռներով. դա հաճելի ուղղաթիռային ուղևորություն էր: Վստահ եմ, որ նրանք վայելել են այն», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ Թրամփի՝ Մադուրոն պահվում է խիստ անվտանգ վայրում՝ «ինչպես երկաթե դռներով ամրոց»:

Սպիտակ տան առաջնորդը հայտարարել է, որ մոտ մեկ շաբաթ առաջ խոսել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ և առաջարկել նրան հանձնվել։

«Մենք քննարկումներ ենք ունեցել։ Ես ինքս խոսել եմ նրա հետ։ Ես ասել եմ. «Դուք պետք է հանձնվեք։ Դուք պետք է հանձնվեք»։ Նա չի հանձնվել», – ասել է Թրամփը Fox News-ի եթերում: Հարցին, թե երբ են տեղի ունեցել այս զրույցները, նա պատասխանել է. «Մի քանի անգամ։ Մոտ մեկ շաբաթ առաջ»։ «Մոտ էր», – պնդել է Թրամփը։ «Բայց, ի վերջո, մենք ստիպված էինք անել շատ ավելի նպատակային, շատ ավելի ուժային մի բան», – հավելել է նա։




Լրահոս