Armenian text to speach

Ադրբեջանցի պատգամավոր․ Հուսանք՝ Հայաստանում կքվեարկեն Սահմանադրության փոփոխությունների օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանում կայանալիք նոր Սահմանադրության հանրաքվեի ժամանակ քաղաքացիները կքվեարկեն Սահմանադրության փոփոխությունների օգտին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորի հայտարարությանը։

Բաբաօղլուն հայտարարել է, թե Հարավային Կովկասում նոր իրողություններ է ստեղծել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նրան անվանելով նաև TRIPP երթուղու իրականացման և տարածաշրջանում նոր հարաբերությունների ձևավորման գլխավոր դերակատար։

Պատգամավորի խոսքով՝ TRIPP երթուղու նշանակությունը պետք է դիտարկել նաև Հայաստանում սպասվող նոր Սահմանադրության հանրաքվեի համատեքստում։ Նա պնդել է, թե Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

«Ո՞վ է ստիպել Հայաստանին գնալ խաղաղության և հաշտեցման դիրքորոշում որդեգրել։ Ո՞վ է օրակարգ բերել Հայաստանի Սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանելու հարցը։ Կարծում եմ՝ մենք գիտենք այս հարցերի պատասխանները։ Դա Իլհամ Ալիևն է»,- հայտարարել է Բաբաօղլուն։

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանում սպասվող հանրաքվեի վերաբերյալ դիրքորոշումից հետո գործընթացները կավարտվեն դրական արդյունքով։

«Հուսանք, որ ի վերջո Հայաստանի բնակիչները նույնպես հանրաքվեի ժամանակ կքվեարկեն փոփոխությունների օգտին, և մեր տարածաշրջանում վերջապես կհաստատվի խաղաղություն, որի ճարտարապետը Ադրբեջանի նախագահն է»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը։

Թարգմանությունը՝ Անի Վարդանյանի



Մամուլի Տեսություն

Լրահոս