Armenian text to speach

10-ից ավելի ձերբակալություն՝ «Հայրենիք» կուսակցության աջակիցների շրջանում․ ինչ գործընթաց է սկսել Հակակոռուպցիոն կոմիտեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

10-ից ավել ձերբակալություններ են եղել Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության աջակիցների շրջանում։

ArmLur.am-ին հասած տեղեկություններով՝ ձերբակալությունները կապված են ընտրություններին կաշառքի դիմաց քվեարկելու դեպքերին: Փորձեցինք տեղեկությունը պարզել Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 13 անձանց նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են Վաղարշապատ համայնքում 2025 թվականի նոյեմբերի 16-ին ավագանու ընտրություններին «Հայրենիք» կուսակցության օգտին քվեարկելու դիմաց ընտրակաշառք ստանալու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրակաշառք տալուն օժանդակելու մեջ։ Նախաքննության ներկա փուլում նշված քրեական վարույթի շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավված ընդհանուր 23 անձ»:

Քնար Մանուկյան




Լրահոս