ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը կարծես թե ավարտել են Առողջապահության ապահովագրության ներդրման գործընթացը, հիմա էլ լծվել են ստատուս ու մեկնաբանություն գրելու գործին։
Անահիտ ավանեսյանը նախարար լինելով հանդերձ, որ պետք է զբաղվի առողջապահական ոլորտի քաոսային վիճակով, թիրախավորում և ծաղրում է ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանին։
Բանն այն է, որ Կարապետյանն ասել էր՝ «պետք է ունենանք առաջնորդ, որ գնա ուրիշ երկրից «որս» բերի, երկիրը պահի», «որս» նկատի ունենալով ռեսուրս։ Սրան անդրադառնալով էլ Ավանեսյանն իր անձնական էջում կիսվել է և մեկնաբանություն թողել՝ «Էն Քոչարյանի խփած առյուծը ի նկատի ունի՞»։
Որ նախարարը առողջապահության ոլորտից շատ բան չի հասկանում, հասկանալի է, սակայն թիմին հաճոյանալու համար քաղաքական քարոզն ու թիրախավորումը կարծես թե առաջնային է համարում։
Սրան ի պատասխան՝ փոխնախարար Նանուշյանը ևս հայտնել է իր հեղինակավոր կարծիքը․
«Բա քարանձավների բանալիները ե՞րբ են բաժանելու»,- գրել է Նանուշյանը, ով չկարողացավ գլուխ բերել Առողջապահության համընդհանուր ապահովագրության ծրագիրը և Ավանեսյանն իր ձեռքը վերցրեց այն՝ Նիկոլ Փաշինյանի առաջ գլխիկոր չմնալու համար։
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկն էլ փորձել է նախարարին և փոխնախարարին թմբիրից հանել և մեկնաբանություն է թողել՝ «Դուք ձեր գործով զբաղվեք, թե չէ առանց դեղ մնացինք»։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























