2026 թվականի հունվարի 1-ից Հայէկոնոմբանկի Arca վճարային քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց կստանաք 2% հետվճար (քեշբեք)։
Հետվճարը տրամադրվում է 1,000 դրամը գերազանցող գործարքների դիմաց ինքնաշխատ եղանակով մինչև հաջորդ ամսվա 25-ը:
Յուրաքանչյուր մեկ գործարքի համար հետվճարը չի կարող գերազանցել 6,000 դրամը, յուրաքանչյուր հաշվետու ամսվա համար՝ 60,000 դրամը: Ծրագրի շրջանակում շահառուները հետվճարի մասով հարկային պարտավորություններ չունեն:
Մեկից ավելի Arca վճարային քարտեր ունենալու դեպքում հետվճարի առավելագույն չափը չի փոխվում, և հետվճարը փոխանցվում է շահառուի այն քարտին, որով իրականացվել է վերջին գործարքը:
Հետվճար չեք կարող ստանալ, եթե վճարումը կատարել եք.
- կապի և կոմունալ ծառայությունների համար,
- ՀՀ պետական և համայնքների բյուջեների օգտին,
- բարձր ռիսկային գործարքների (խաղատներ, կրիպտո ակտիվներ և այլն) համար,
- ֆինանսաբանկային ծառայությունների դիմաց,
- Arca նվեր և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված քարտերով:
Հետվճարը չի գործի նաև, եթե գործարքը վերաբերում է ստացված հետվերադարձին, փոխհատուցմանը և հետգանձումներին: Էլեկտրոնային դրամապանակներով իրականացված գործարքները ևս ներառված չեն հետվճարի ծրագրում:
Ծրագիրն իրականացվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ (Arca) և ՀՀ կառավարության համագործակցության արդյունքում: Որպես առաջին նմանօրինակ մասշտաբային ծրագիր՝ այն նպատակ ունի խթանել անկանխիկ գործարքների առաջխաղացումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը: Պիլոտային ծրագրի իրականացման ժամկետը՝ 01.01.2026-31.12.2026թ.:
Հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Arca-ի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը և Ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը ներկայացրին ծրագրի մանրամասները:
ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն անդրադարձավ ՀՀ առևտրային բանկերի կարևոր դերակատարությանն այս նախաձեռնության իրականացման գործում. «Սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված անկանխիկ գործարքների առաջխաղացմանը և տնտեսական աշխուժության խթանմանը: Կարևոր է ընդգծել, որ Arca-ն կարողանում է իրականացնել հետվճարի այս ծրագիրը առևտրային բանկերի կողմից վճարվող սակագներից ձևավորվող ֆոնդի հաշվին: Հայաստանի բոլոր առևտրային բանկերն արագ արձագանքել են այս ծրագրին՝ ձգտելով առավել հարմար պայմաններով սպասարկում ապահովել հաճախորդներին»:
Հիշեցնենք, որ 2026թ. հունվարի 1-ից Arca սոցիալական քարտով (Arca Pension) անկանխիկ վճարումների դիմաց կստանաք 20% հետվճար (առավելագույնը 10,000 դրամ), որին կգումարվի նաև 2% հետվճարի ծրագիրը:
Հայէկոնոմբանկի Arca քարտեր կարող եք պատվիրել՝ այցելելով Բանկ կամ AEB Mobile բջջային հավելվածի միջոցով՝ անվճար առաքմամբ Երևանում և 1,000 դրամ առաքման վճարով՝ ՀՀ մարզերում:
Հայէկոնոմբանկի Arca քարտերով (բացառությամբ՝ Arca սոցիալականի) կարող եք ստանալ նաև վարկային գիծ առավել հարմար պայմաններով:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:























