«Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ն դատարանում հաղթեց․ «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Գասպարյանը պարտավոր է հրապարակայնորեն հերքել զրպարտիչ տեղեկությունները և վճարել 1.280.000 ՀՀ դրամ փոխհատուցում։
ՀՀ վճռաբեկ քաղաքացիական դատարանը մերժել է «PRESTIGE» ամսագրի տնօրեն Սեդա Գասպարյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը։
«Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ի փաստաբան Վերոնիկա Ալեքսանյանի կողմից ներկայացված հայցադիմումը բավարարվել է, և վճիռը ստացել է օրինական ուժ։
Օրինական ուժ ստացած վճռով սահմանվել է՝
Սեդա Ռուբիկի Գասպարյանի կողմից 17․01․2024 թ․ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվում կատարված
«ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը» վերնագրով հրապարակումը ճանաչվել է որպես «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ի գործարար համբավը արատավորող (զրպարտչական) հրապարակում։
Պարտավորեցնել Սեդա Ռուբիկի Գասպարյանին վճռի օրինական ուժ ստանալուն հաջորդող 5 օրվա ընթացքում իր ֆեյսբուքյան օգտահաշվում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով կամ բարձր դիտելիություն ունեցող լրատվական կայքերում հրապարակել հերքում՝ հետևյալ բովանդակությամբ․
««Հանրային Վարկանիշ» ՍՊ ընկերության վերաբերյալ 17.01.2024 թվականին Սեդա Գասպարյանի կողմից կատարված՝ «ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ Վարկանիշ ամսագիրը գցել է իր «վարկանիշ»-ը, «Վարկանիշ» ամսագրի 40-րդ համարում հրապարակված «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության մասին հարցազրույցի լուսանկարն արտատպված է «PRESTIGE» ամսագրից» հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, որը հերքում եմ»։
Սեդա Ռուբիկի Գասպարյանից հօգուտ «Հանրային Վարկանիշ» ՍՊԸ-ի բռնագանձել
▪️ 800 000 ՀՀ դրամ՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում,
▪️ 480 000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն։























