Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, ապա ԱՄՆ ներմուծվող Կանադական բոլոր ապրանքների համար կկիրառվեն 100 տոկոս մաքսատուրքեր: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե Կանադան գործարք կնքի Չինաստանի հետ, անմիջապես 100 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն կանադական բոլոր ապրանքների և ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ Կանադան սխալ է գործում՝ թույլ տալով Չինաստանին ավելացնել էլեկտրամոբիլների ներկրումը:
«Չինաստանը կխժռի Կանադան, ամբողջությամբ կուլ կտա այն, ներառյալ՝ բիզնեսի, սոցիալական կառուցվածքի և առհասարակ կենսակերպի ոչնչացումը»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:
Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Պեկինում կայացած հանդիպումից հետո հայտարարել են փոխադարձ մաքսատուրքերի նվազեցման մասին:























