Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 1,000 տոննա աղ ու ավազի խառնուրդ ենք ծախսել. Կամո Արեյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 23-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենաները ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում՝ ըստ նախապես մշակված դիսլոկացիոն սխեմայի։ Այս մասին Երևան քաղաքի ավագանու գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։

Հունվարի 23-ի լույս 24-ի գիշերը ողջ տեխնիկան դուրս է եկել փողոցներ և մշակել բոլոր ճանապարհները։ Հունվարի 24-ին մայրաքաղաքի բոլոր կենտրոնական և մասամբ երկրորդային փողոցները լիովին մաքված են եղել ձյան և սառույցի ծածկույթից։ Երկու գիշերվա ընթացքում ծախսվել է 1000 տոննա աղի և ավազի խառնուրդ։ Սա այն դեպքում, երբ դեկտեմբերի 27-ից մինչև հունվարի 23-ը ծախսվել էր 10 հազար տոննա։

Նախորդ տարիներին նույն ժամանակահատվածում ծախսը հազիվ 5–6 հազար տոննա է եղել՝ անգամ ինտենսիվ սեզոնի ընթացքում,- հավելել է Արեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս