ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական գազի ներմուծման ամբողջական արգելքը։ Հեղուկացված գազի (ՀԲԳ) արգելքը կսկսվի 2027 թվականի հունվարից, իսկ խողովակաշարային գազինը՝ 2027 թվականի աշնանից։
Արգելքը կգործի կանոնակարգերի ուժի մեջ մտնելուց վեց շաբաթ անց, գործող պայմանագրերին կտրվի անցումային ժամանակ։ ԵՄ երկրները պարտավոր են ստուգել գազի ծագման երկիրը՝ շրջանցումը կանխելու համար։
Խախտումների դեպքում սահմանվում են խիստ տուգանքներ՝ մինչև 2.5 մլն եվրո անհատների և մինչև 40 մլն եվրո կամ շրջանառության 3.5% ընկերությունների համար։
ԵՄ երկրները պետք է մինչև 2026 թվականի մարտը ներկայացնեն ռուսական գազը փոխարինելու ծրագրեր։ Արտակարգ իրավիճակում ԵՄ-ն կարող է ժամանակավորապես կասեցնել արգելքը։
ԵՄ-ն արդեն զգալիորեն կրճատել է ռուսական էներգակիրների ներմուծումը, բայց անցյալ տարի ռուսական գազը դեռ կազմել է ԵՄ ներմուծման մոտ 13 տոկոսը։























