Լիբանանի իշխանությունները բողոքի նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Իսրայելի կողմից շարունակվող ռազմական հարձակումների վերաբերյալ, հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը։
«Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը ՄԱԿ-ում Լիբանանի մշտական առաքելության միջոցով նամակ է հղել Անվտանգության խորհրդին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ բողոքելով վերջին ամիսներին Իսրայելի կողմից Լիբանանի ինքնիշխանության շարունակական խախտումների վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։























