Armenian text to speach

33-ամյա տղամարդը ծեծի է ենթարկել օտարերկրյա քաղաքացի կնոջը և հրազենի սպառնալիքով զրկել ազատությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հունվարի 22-ին Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ մայրաքաղաքի Էրեբունու փողոցի բնակիչ 33-ամյա մի տղամարդ գտնվում է Ուլնեցու փողոցի տներից մեկում, որտեղ ծեծի է ենթարկել այդտեղ բնակվող օտարերկրյա քաղաքացի 29-ամյա մի կնոջ և ապօրինի պահվող հրազենի սպառնալիքով նրան ապօրինի զրկել է ազատությունից։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները մեկնել են Ուլնեցու փողոց և հիշյալ արարքները կատարելու կասկածանքով ձերբակալել 33-ամյա տղամարդուն։ Ապօրինի հրազենը հայտնաբերվել է ննջասենյակում։

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։




Լրահոս