Armenian text to speach

Պուտինը և Սիրիայի նախագահը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան բանակցությունների ընթացքում կքննարկեն տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարները տարբեր ոլորտներում, ինչպես նաև Մերձավորարևելյան տարածաշրջանում առկա ընթացիկ իրավիճակը»,-ասվում է հաղորդագրության մեջ։




Լրահոս