Flightradar24-ի տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի Boeing P-8A Poseidon հետախուզական ինքնաթիռը նկատվել է Պարսից և Օմանի ծոցերի վրա՝ Իրանի սահմանի մոտ։ Ծառայության տվյալներով՝ ինքնաթիռը մեկնել է Բահրեյնից։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Իրան է ուղարկում ավելի հզոր նավատորմ, քան Վենեսուելայի ափերի մոտ։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները ցանկանում են կնքել միջուկային համաձայնագիր, և միայն իրենք գիտեն՝ կա՞ արդյոք վերջնաժամկետ։
Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Վաշինգտոնի հետ միջուկային հարցերի շուրջ, սակայն այն պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։




























