ԳՆԱՑ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՀԵՏԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Արցախ, որտեղ հանդիպումներ է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Զարմանալի զուգադիպությամբ այդ այցի ընթացքում Նիկոյանին ուղեկցել են նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Գագիկ Գեւորգյանն ու «Ժառանգություն»-ից Արմեն Մարտիրոսյանը: Խոսքն այն երկու պատգամավորների մասին է, որոնք ԱԺ վերջին քառօրյայում թեեւ «դեմ» քվեարկեցին 2012թ. պետական բյուջեի նախագծին, բայց մյուս կողմից քվեարկությանը մասնակցելով` օգնեցին իշխանություններին քվորում ապահովելու հարցում: Եթե նրանք չմասնակցեին քվեարկությանն ու թույլ չտային ՀՀԿ-ականներից ոմանց բացակա պատգամավորների փոխարեն քվեարկել, ապա բյուջեի նախագիծը Տիգրան Սարգսյանի ներկայությամբ կտապալվեր: Եւս մեկ ուշագրավ զուգադիպություն. Սամվել Նիկոյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել է միայն ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ի դեպ, Նիկոյանի թիկնապահն է դարձել հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի թիկնազորի նախկին պետ Վիրաբ Ղազարյանը:




Լրահոս