Ժողովուրդ. Աշխատակիցները 13-րդ աշխատավարձ են պահանջում Նիկոյանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԱԺ պատգամավորների մի խումբ օգնականներ դիմել են ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին` սոցիալական արդարությունը վերականգնելու պահանջով: “Պատգամավորների օգնականները հայտնել են, որ այսքան ժամանակ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ի տարբերություն իրենց, բոլոր տոների կապակցությամբ նվերներ և այսպես կոչված 13-րդ աշխատավարձ են ստացել: Ըստ թերթի տեղեկությունների` Նիկոյանը նրանց խոստացել է առաջիկայում լուծել խնդիրը: Բայց քանի որ խորհրդարանի գանձանակը դատարկ է, ԱԺ խոսնակը դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի պահուստային ֆոնդից գումար հատկացվի: Մինչ այդ ԱԺ պատգամավորների օգնականները համապատասխան գրություններ են թողել նաև Նիկոյանի՝ “Ֆեյսբուք”-ի էջում, որոնք հերթով ջնջվել են”:




Լրահոս